Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի զոհվելու չորրորդ տարիլիցը: «Ակօսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող իր խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած 17-ամյա Օգյուն Սամաստը, և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով, որոնց թվում էր սպանողի գաղափարական ոգեշնչող Յասին Հայալը` մարդ, ով հայտնի է իր արմատական իսլամիստական գաղափարներով և ժամանակին գտնվել է բանտում՝ ահաբեկչության համար: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը շատ ու շատ հարցերի պատասխաններ է տալիս:
Հրանտ Դինքի սպանությունը մեծ արձագանք առաջացրեց աշխարհում և Թուրքիայում։
Ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (The International Association of Genocide Scholars, IAGS) նախագահ Իսրայել Չարնիի հայտարարության մեջ Դինքի սպանությունը համարվում է խորհրդանշական. «Այն կարծես Հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ Թուրքիայում հայի հերթական սպանությունը եղավ՝ ազգային պատկանելության պատճառով, այն պատճառով, որ, ինչպես ասաց կասկածյալը, նա «անհավատ էր»։ Սպանությունը մատնանշում է նաև Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման աճող մթնոլորտը և 301-րդ հոդվածի ուժի մեջ լինելը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար»։
Independent-ը, ընդհանրապես, Հրանք Դինքին անվանեց Հայոց ցեղասպանության 1500001-րդ զոհը։
Այս համատեքստում շատ կարևոր է մեջլիսի պատգամավորներից մեկի՝ Մեհմեդ Ուֆուկ Ուրասի հայտարարությունը. «Մենք սարսափելի հանցագործություն ենք կատարել հայերի դեմ, և Թուրքիան պետք է ճանաչի այն։ Կարևոր չէ, թե ինչպես կանվանենք այդ ողբերգությունը՝ ցեղասպանություն, էթնիկ զտում և այլն։ Շատ ավելի կարևոր է, որ այդ սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել, և դա անհնար է ժխտել։ Մենք պետք է ընդունենք պատմությունն այնպես, ինչպես այն կա, բուժենք վերքերը, զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է պաշտպանենք մեր հայ հայրենակիցներին և փոխհատուցենք նրանց նախնիների կորցրած ունեցվածքը։ Ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարասկզբին, ես լսել եմ իմ ծնողներից։ Մենք համոզված ենք, որ ժխտման քաղաքականությամբ ոչնչի հասնել հնարավոր չէ»:
Der Standard-ը «Կործանված հույսեր» հոդվածում տեղի ունեցածն աղետ անվանեց. «Հրանտ Դինքի մահվան հետ մարեց թուրքական ժողովրդավարական շարժման և մարդու իրավունքների համար շարժման փարոսը, որին փոխարինող մոտ ապագայում չի գտնվի»։
Շատերի համար անսպասելի էր նաև Դինքի սպանության նկատմամբ թուրքական հասարակության արձագանքը։ Դինքի սպանությունը դարձավ ինքնատիպ մի կատալիզատոր, որը թուրքական հասարակության ներսում լուրջ սահմանազատման հանգեցրեց։ Լրագրողի հուղարկավորության արարողությունը վերածվեց բազմահազարանոց ցույցի՝ մարդասպաններին գտնելու և պատժելու պահանջով։ Սա առաջին հայացքից, սակայն իրականում ամբողջը կազմակերպված եւ մշակված քաղաքականության արդյունք էր, ինչի հետեւանքով թուրքերին հաջողվեց շատերի աչքերը փակել. շատերի, բայց ոչ հայերի:
Համաշխարհային հեռուստաալիքները հեղեղեցին կադրեր, որտեղ թուրքերը տանում էին սպանվածի՝ սև ժապավենով կապված դիմանկարները և վանկարկում էին՝ «Մենք բոլորս Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք»։
The New Anatolian թուրքական հրատարակությունը Դինքի սպանությունն անվանեց Թուրքիայի ողջ պատմության մեջ խոշորագույններից մեկը։ Թուրքական արմատական հրատարակությունները, ինչպես նաև ադրբեջանական մամուլn անմիջապես Դինքի սպանության մեջ հայտնաբերեց «հայկական հետք», իսկ մարդասպանին շտապեցին անվանել էթնիկ հայ։ Նրանց պնդմամբ, Դինքի սպանությունը կազմակերպված էր հայերի կողմից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպաստելու համար։ Բանը հասավ նրան, որ հանցագործի հարազատները հրապարակավ հերքեցին իրենց հայ լինելու մասին տեղեկատվությունը։ Այս կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բավականին կատեգորիկ արտահայտվեց. «Ցավոք, դա անառողջ մտածողության վկայություն է, ինչի համաձայն ողջ չարիքը բխում է հայերից»։
Հարկ է նշել, որ զոհվելու ժամանակ Հրանտ Դինքը Թուրքիայում արդեն միակ հրապարակային անձը չէր, ով համարձակվել էր խախտել տաբուն։ Այս հանցագործությունից առաջ ազգային պատկանելության պատճառով զանգվածային սպանությունների մասին հայտարարել էր նաև թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը, ով ավելի ուշ դարձավ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Փամուկը ևս Արևմուտքի միջնորդության շնորհիվ միայն խուսափեց բանտից՝ «թուրք ինքնությունը վիրավորելու համար»։ Հայ լրագրողի սպանությունից անմիջապես հետո Փամուկը այցելեց նրա ընտանիքին, հայտնեց իր ցավակցությունը, իսկ մի քանի օր անց մեկնեց ԱՄՆ, որտեղ և մինչ այժմ բնակվում է։
Ինչպես տեղեկացանք Hurriyet Daily-ի օրերս հրապարակած հոդվածներից մեկից, Դինքի մահվան օրը Թուրքիայուն կանցկացվի ԼՈՒՌ` առանց հավաքների եւ բողոքի ցույցի: Փոխարենը օրերս թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլամը գիրք է գրել Հրանտ Դինքի սպանության մասին: Գիրքը վերնագրվել է «Այնտեղ է այս հայը. Դինքի գործողության կոդերը»: