Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ 17 միլիոն եվրո է անհրաժեշտ այդ փոփոխություններն իրականացնելու համար, որը հնարավոր չէ բյուջեից տրամադրել, ֆինանսավորումը պետք է իրականացվի դոնոր կազմակերպությունների միջոցով, հակառակ դեպքում` եթե մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում չգտնեն, օրենքը չեղյալ կհամարվի:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշեց, որ, հակառակ որոշ պնդումների, սա կոնսենսուս չէ ԸՕ-ի շուրջ: «ԸՕ-ի շուրջ կոնսենսուս չկա, սա ընդամենը համաձայնություն է որոշ դրույթների վերաբերյալ: Եթե ՀԱԿ-ը գտնի, որ օրենսդրական նախագիծը համապատասխանում է համաձայնության տեքստին, ապա կողմ կքվեարկենք, բայց մենք նման որոշում դեռ չունենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հարցը հավելյալ պետք է քննարկեն Դավիթ Հարությունյանի հետ:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ պատրաստ է շարունակել քննարկումները, ամեն դեպքում` ՀԱԿ-ը կարող է քվեարկել այնպես, ինչպես ուզում է: