|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Գագիկ Մկրտչյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է հեռուստաընկերության երկու աշխատակիցներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը սխալ գրելու պատճառով աշխատանքից ազատելու մասին` մամուլի հրապարակումներին:
Մկրտչյանը հայտարարել է, թե «Արմենիա» հեռուստաալիքի «աշխատակիցները ոչ թե ազատվել են աշխատանքից, այլ այսուհետ կաշխատեն «Ժամը» լրատվական կիրակնօրյա թողարկման խմբագրակազմում»։ Ուշագրավ է, որ մինչ այդ նույն Մկրտչյանը aravot.am-ի հետ զրույցում բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Եղել է ընդամենը վրիպակ, ոչ մի դիտավորություն չի եղել, մեղավորներն արդեն աշխատանքից ազատվել են»:
Ակնհայտ է, որ Մկրտչյանի բոլորովին այլ հայտարարությունը, թե իբր լրագրողն ու մոնտաժողն անցել են այլ աշխատանքի, պայմանավորված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությամբ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել հեռուստաընկերությանը` վերանայել աշխատակիցների ազատման հարցը: Զավեշտալի է, որ միայն վարչապետի հայտարարությունից հետո պետք է «պարզվեր», որ լրագրողն ու մոնտաժողը «այլ աշխատանքի» են տեղափոխվել:
Նշենք, որ մինչ այս այլ աշխատանքի ոչ մի տեղափոխում էլ չի եղել: Լրագրողին, որի անունը չենք ցանկանում հրապարակել, կանչել եւ հայտարարել են, որ ազատված է աշխատանքից: Երկու երեխաների մայրն այն հոգեվիճակում էր, որ անգամ չէր կարողանում շփվել գործընկերների հետ: