կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 15:23
Քաղաքական

Նալբանդյանը սրբագրում է խոսքը

Նալբանդյանը սրբագրում է խոսքը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձել է Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին խոսակցություններին:

«Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ Բրազիլիայում: Ճանաչե՞ց, արդյոք, Սենատը, թե՞ ոչ»,- հետաքրքրվել է լրագրողը:

Նալբանդյանը վերահաստատել է ասածը` հավելելով. «Դրա մասին համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից և դրված է իրենց կայքում։ Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որով Սենատի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»:

Ուշագրավ է, որ հիմա Նալբանդյանը խոսքը փոքր-ինչ սրբագրված է ներկայացնում: Իսկ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին տեղեկատվությունը ԱԳՆ-ն տարածել է դեռևս մայիսի 29-ին: Դրանից հետո միայն աղմուկ բարձրացավ, որ իրականում Սենատը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում խոսել էր նաեւ Բրազիլիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը:

ԱԳՆ-ի շտապողականությանն այդպես էլ անհասկանալի մնաց: