կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 10:43
Քաղաքական

Ի՞նչ հարցեր են քննարկվելու Կառավարության այսօրվա նիստի օրակարգում

Ի՞նչ հարցեր են քննարկվելու Կառավարության այսօրվա նիստի օրակարգում

Կառավարության այսօրվա նիստի օրկարագում ներառված են 23 հարց, որից զեկուցվող՝ 4-ը:

Չզեկուցվող հարցերից 3-ը վերաբերում են կրթության և գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրմադրելուն:

Այսպես կրթության և գիտության ոլորտում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրամադրվի  բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) 16 քաղաքացու: Երկուական քաղաքացի էլ կօգտվեն տարկետման հնավորությունից, ովքեր ստանում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթություն:

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճման համար Գրիգոր Զաքյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից:

Նախագծում նշված է. «Գրիգոր Զաքյանի ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում:

Գրիգոր Զաքյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստներ Հ. Դիվանյանը, Ն. Մեհրաբյանը և Ռ. Խառատյանը, Artistic Motion School of Arts գործադիր տնօրեն Նատալյա Դավիսոնը, Encinitas Ballet գեղարվեստական ղեկավար Սայաթ Ասատրյանը, Golden Gates փոխանակման ծրագրի համակարգող Վիտալի Բեզրոդնովը:

Նվաճումներն են`

2019թ. փետրվարին Winston-Salem-ում մասնակցել է Youth America Grand Prix (YAGP) միջազգային մրցույթի կիսաեզրափակչին և անցել եզրափակիչ փուլ:

2019թ. մայիսին մասնակցել է Մեխիկոյի Competition intenational de ballet clasico միջազգային մրցույթին և ստացել 1-ին մրցանակը:

2019թ. սեպտեմբերին մասնակցել է Գրինսբորոյում կայացած Carolina International Dance Competition միջազգային մրցույթի եզրափակչին և արժանացել Grand Prix մրցանակի:

ԱՄՆ-ում է մասնակցել է հետևյալ միջազգային փառատոններին՝

National Night Out փառատոն, Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա

Russian Triangle փառատոն, Ապեքս, Հյուսիսային Կարոլինա

Масленица տոնին նվիրված փառատոն, Վաշինգտոն, ՌԴ դեսպանատուն:

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գրիգոր Զաքյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում»:

Սպորտի բնագավառում գործադիրը զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում է նախատեսել բասկետբոլի  ազգային հավաքականի թիմի անդամներ Շանթ Սերոբ Սերոբի Արսլանյանի, Ալեքս Վիկեն Ջոննիի Իսկենդերյանի,  Ջասթին Արմեն  Զարեհ Մորիսի Կույումջյանի, Միքայել Դիկրանի Հագոփյանի, Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանի և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինի համար: