Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ հերթական քառօրյայում սկսվել է հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցողն է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրան հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ականի խոսքով՝ ներկայացված հարկային օրենսգրքի շուրջ ստեղծված իրավիճակը շատ հետաքրքիր է` այն լրջորեն քննադատել և դրանում լրջագույն ռիսկեր է տեսել ՀՀԿ-ականի կողմից ղեկավարվող ԱԺ տնտեսական հանձնաժողովը՝ նշելով, որ նախագիծը պարունակում է լրջագույն կոռուպցիոն ռիսկեր: Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է Միրումյանի գնահատականը հանձնաժողովի վերապահումներին:
Ի պատասխան, ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ հանձնաժողում քննարկումները պոտենցիալ ռիսկերը վեր հանելու համար էին:
Զոհրաբյանի մյուս դիտարկմանը, թե տեսակետ կա, որ մեր արտաքին պարտքը հատել է ՀՆԱ-ի հիսուն տոկոսը, սա պարտադրանք է նաև միջազգային կազամակերպությունների, մասնավորապես` Համաշխարհաին բանկի կողմից, որպեսզի Հայաստանը շարունակի ճանաչվել վարկունակ, Միրումյանը պատասխանեց, որ որևէ պարտադրանք, ճնշում միջազգային կազմակերպություների կողմից չկա՝ ավելի հարկեր հավաքագրելու առումով:
«Ավելի հարկեր հավաքելը բխում է բոլորիս շահերից, որովհետև դա հնարավորություն է տալիս հավաքագրելու պետության համար հանրօգուտ աշխատանքներ: Միջազգային կազմակերպությունները կարող են խորհուրդ տալ, ոչ թե ճնշել: Տվյալ երկրի գործը և ներքին քաղաքականությունն է` ընդունի՞ այդ խորհուրդները, թե՞ չընդունի»,- ասաց նա:
Անդրադառնալով Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե հարկային նոր օրենսգիրքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, Միրումյանը պատասխանեց, որ նոր օրենսգիրքը, ճիշտ հակառակը, միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Օրինակ` եթե մենք առաջարկում ենք բոլոր երկիմաստությունները, տարընթերցումները, հակասությունները լիազոր մարմնի կողմից էականորեն նվազեցնել, ապա դա կոռուպցիոն ռիսկերի նվազեցում է: Եթե հարկատուն տեղը նստած կարողանում է էլեկտրոնային տարբերակով ցանկացած պահի տեսնել իր հարկային պարտավորությունները, սա ևս կոռուպցիոն ռիսկերի նվազում է»,- ասաց նա: