|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաներից մեկը եղել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև առաջխաղացումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման գործում. հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ընդգծվել է հրադադարի ռեժիմին խստորեն ենթարկվելու կարևորությունը և առաջացող տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը նշել է, որ «միջազգային կազմակերպությունների ցանկացած կապ հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»։
Երկուշաբթի տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ: