Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելի կառավարությունից պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե իբր Իսրայելը փորձել է մուսուլմանների « ձեռքից խլել » Երուսաղեմում գտնվող ալ-Ասքա մզկիթը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջանկյալ նշենք, որ Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելը արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև տեղադրել մետաղորսիչ սարքեր: Այդ ամենին կոշտ կերպով արձագանքել էին Թուրքիայից:
Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվել է.
«Հետաքրքիր է, թե ինչ կասի Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի բնակիչներին և քրդերին: Էրդողանը վերջին անձն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:
Թեմայի հետ կապված «Twitter»-ի էջում գրառում է կատարել նաև Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը՝ ասելով.
«Ավելի լավ կլինի, որ Էրդողանը հետաքրքրվի սեփական երկրի խնդիրներով և հարցերով: Օսմանյան կայսրության օրերը վաղուց ավարտվել են: Հրեա ժողովրդի մայրաքաղաքը Երուսաղեմն է և այդպես էլ կմնա: Ապակե տան մեջ ապրող Էրդողանը ուրիշների տների վրա չպետք է քար նետի»: