կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 12:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի եղել համանախագահների որևէ առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը․ Քոչարյան

Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ և չի եղել համանախագահների կողմից որևէ առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը, սա փաստ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը «ոչմիթիզականության ու առավելապաշտության կրող է», ինչպես նրան որակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու ՀՀ առաջին նախագահի հայտարարությունները․ չի եղել համանախագահների կողմից որևէ առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը՝ մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատարստ ենք այդ առաջարկները քննարկել, իսկ Ադրբեջանը կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք Ղարաբաղի կարգավորման բանալին ՌԴ ձեռքում է, ինչպես ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ, շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ինքը համոզված է, որ 1998 թ-ին կանխվեց Արցախը հանձնելու աղետը։

«Մեր երկրում կար երկու գաղափարախոսություն՝ Արցախը հանձնենք, որպեսզի լավ ապրենք, և հնարավոր է երկիրը զարգացնել՝ չզիջելով․ 1998-ին կանխվեց Արցախի հանձնումը և իշխանության եկած ուժերը ապացուցեցին, որ հնարավոր է երկիրը զարգացնել առանց զիջելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․