կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 10:01
Քաղաքական

Հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից․ Քրիստինե Պողոսյան

Հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից․ Քրիստինե Պողոսյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հրաժարվել է հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից․
«Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հայտնել Ձեզ, որ այսօր հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։ Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակակարումը, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անգործությունը, ալևս նպատակահարմար չեմ համարում իմ համագոծակցությունը այդ երկրի պառլամենտի հետ։
Կեցցե՛ Արցախը
Կեցցե՛ հայոց հզոր բանակը