|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի հարց, որոնք առաջ են եկել թալիշների շրջանում՝ կապված Ադրբեջանի իշխանությունների՝ կարանտինային հիմնական ճամբարներն այդ երկրի հարավում կենտրոնացնելու, Նախիջևանից և այսպես կոչված մայրցամաքային Ադրբեջանից հաստատված և հնարավոր վիրուսակիրներին ինքնաթիռներով Լենքորան տեղափոխելու որոշումների հետ.
1) Ո՞րն է պատճառը, որ ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներով ու սարքավորումներով զինված Բաքվի հիվանդանոցների փոխարեն՝ ավելի համեստ հնարավորություններ ունեցող Լենքորանի, Ասթարայի ու Մասալիի հիվանդանոցները պետք է ընդունեն վիրուսակիրներին։
2) Եթե կա մեկուսացման խնդիր, և պատճառաբանվում է Իրանի հետ սահմանակցությունը, ապա ինչո՞ւ Լենքորանը և մյուս թալիշական շրջանները և ոչ Նախիջևանը, որը նույնպես սահմանակից է Իրանին, բայց ավելի մեկուսացած։
3) Ինչքանո՞վ է ճիշտ բնակչության բարձր խտությամբ առանձնացող հարավային մերձարևադարձային գոտին վերածել կարանտինային ճամբարի, եթե խորքում չկան էթնիկ-քաղաքական այլ ծրագրեր ու նպատակներ։
Կարճ ասած՝ թալիշների մոտ այս օրերին տիրապետող է այն կարծիքը և համոզումը, որ ստեղծված իրավիճակը առիթ է դարձել Ադրբեջանի վարչակարգի համար շարունակել թալիշների դեմ սուր խտրականության և «սպիտակ ցեղասպանության«» քաղաքականությունը՝ «միտումնավոր վարակելով և սպանելով» տեղի թալիշ բնակչությանը»։