| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել ագրոբիզնեսի ֆակուլտետի` 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը:
Շնորհավորելով բուհի ագրոբիզնես միջազգային կրթական ծրագրի շրջանավարտներին՝ նախարարը շեշտել է, որ պահը հուզիչ է նաև իր համար:
«Հիշում եմ, թե  17 տարի առաջ  ինչպես  ստեղծեցինք այս կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր: Միջազգային կրթական ծրագրի  իրագործումը մեր երկրի, ժողովրդի և պետության համար հեռանկարային գյուղատնտեսության ոլորտում խիստ կարևոր  է: 21-րդ դարում մեր պետության առջև կանգնած մարտահրավերներն անընդհատ աճում են և այսօր երկիրը պահողը հողն է և այդ հողի վրա ապրող ու արարող ժողովուրդը: Այս իմաստով գյուղատնտեսության ոլորտի յուրաքանչյուր մասնագիտություն  ամրացնում է երկրի անվտանգությունը,  կապում ժողովրդին  իր հայրենիքի ու հողի հետ»,- նշել է նախարարը՝  ագրոբիզնեսի միջազգային  ծրագրի իրագործման համար շնորհակալություն հայտնելով նաև միջազգային կառույցներին, որոնք աջակցել են կրթական նախաձեռնության իրագործմանը:
 Հիշատակելով, որ ծրագիրն  իրագործվել  է ԱՄՆ Տեխասի  համալսարանի հետ  համատեղ՝  նախարարը  հույս է հայտնել, որ միջազգային կապերը  կնպաստեն  հայկական ագրոարտադրանքների արտահանմանը և միջազգայնացմանը:
Լևոն Մկրտչյանն առանձնահատուկ շնորհավորել է Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ շեշտելով, որ գինեգործությունը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչն է:
«Մեր երկիրը գինու բնօրրաններից մեկն է, և գինեգործության լավագույն ավանդույթների վերականգնումն ու միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը նշանակում է բացել մի նոր ճանապարհ՝ դեպի մեր ժողովրդի հիշողությունը: Գինին ոչ միայն արգրոարտադրանք է, այլ նախևառաջ մշակույթ և աշխարհընկալում: Յուրաքանչյուր սերունդ իր պետության առջև պարտավորություն ունի՝ ժառանգելով իրենից հետո թողնել ավելի մեծ արժեքներ: Դուք ստացել եք լավագույն կրթությունը, ունեք հնարավորություն կայանալու և շարժվելու առաջ՝ սխալվելու և ձեր ճշմարտությունը գտնելու իրավունքով»,- դիմելով շրջանավարտներին ասել է ԿԳ նախարարը ՝ ավելացնելով, որ իրենց հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են:
Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին շնորհավորել են նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆ. Ջոն Նիքըլսը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
ՀՀ ԿԳՆ