կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 15:50
Հասարակություն

Զինվորն է երկիրը պահողը, այլ ոչ թե մեծամեծ պաշտոնյաները. Արմինե Հայրապետյան

Զինվորն է երկիրը պահողը, այլ ոչ թե մեծամեծ պաշտոնյաները. Արմինե Հայրապետյան

Հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը` հայոց բանակի մասին

 

ՀՀ բանակի կազմավորման այս 21 տարվա ընթացքում մեր ձեռքբերումներն այն են, որ այժմ շատ թանկ գնով մենք ունենք խաղաղություն եւ խաղաղ սահմաններ, ռազմական ինստիտուտներ, որոնք կրթում են բարձր սպայական անձնակազմ: Այժմ մենք բավականին մեծ թվով երիտասարդ սպաներ ենք կրթում, ինչն ինձ համար բավական լուրջ ձեռքբերում է: Կուզեի, որ նրանք այդպես էլ մնան խաղաղության մեջ ծառայելու եւ երբեւէ հարկ չլինի զենքի «օգնությանը դիմելու»:

 

Շատ կուզեի, որ այն հոգին, որի շնորհիվ կարողացան ձեռք բերել մեր 21-ամյա հաղթանակը, շարունակաբար մնա թե՛ սպաների եւ թե՛ զինվորների մեջ: Իսկ դրա ամենակարեւոր գրավականն այն է, որ հասարակությունը մշտապես հիշի, որ զինվորն է իր երկիրը պահողը, այլ ոչ թե մեծամեծ պաշտոնյաները եւ բարձր կոչում ունեցող հրամանատարական կազմը, որոնք, իհարկե, պետք է հնարավորինս ճիշտ ղեկավարեն բանակը, բայց մեր ամենաթանկ, ամենաանփոխարինելի ներուժը մեր զինվորն է:

 

Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր հիմա իրենց պարտադիր զինվորական ծառայությունն են անցկացնում եւ ցանկանում, որ զերծ մնան ամեն տեսակ փորձություններից: