|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր:
Ինչպես հայտնում է Minval.az կայքը, Ալիևը հայտարարել է, որ Զանգելանով ժամանակին երկաթուղի է անցել, իսկ տարածքը, ըստ նրա՝ աշխարհագրական տեսանկյունից Արևմտյան Զանգեզուր շրջանի մաս է կազմում:
«Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասը երկաթուղով կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - հայտարարել է ադրբեջանցի նախագահը:
Նրա խոսքով՝ «արդեն տրվել է երկաթուղու շինարարության մեկնարկը, որը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով»: