|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Համազգային վստահության խորհրդի կողմից անցկացվող «Համաժողովրդական վստահություն. Ոսկե դափնի» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում, մարտի 3-ին, «Տարվա լավագույն երիտասարդական նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արարող սերունդ» նախաձեռնությունը։
«Արարող սերունդ» նախաձեռնության համահիմնադիր Հասմիկ Ափյանը, շնորհակալություն հայտնելով Համազգային վստահության խորհրդին՝ նախաձեռնության աշխատանքը բարձր գնահատելու համար, նշել է, որ այս մրցանակին արժանանալն իսկապես պարտավորեցնող է և վստահեցրել, որ շարունակելու են անել հնարավորը՝ հայի ինքնության պահպանման, ինչպես նաև Հայաստանի առաջընթացի համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ու ամրապնդման բարդ և պատասխանատու առաքելությանը հավուր պատշաճի մասնակցություն ունենալու պատվաբեր գործում։
Հարկ է նշել, որ «Արարող սերունդ» նախաձեռնությունը մի տանիքի տակ է համախմբել ակտիվ, բանիմաց ու հայրենասեր երիտասարդների, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի և գործունեության հիմքում դրել են Հայաստանի անվտանգ ու խոստումնալից ապագայի կերտման հիմնանպատակը։