Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրը, դաշնակցական և պետական մեծ գործչի արձանի մոտ այսօր հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել ՀՅԴ անդամները՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ հավաքվել են իրենց խոնարհումը բերելու նորագույն ժամանակաշրջանի հայոց պատմության ամենակարկառուն, ամենաերևելի, միաժամանակ նաև դեռևս քիչ գնահատված մեծագույն հայի՝ Արամ Մանուկյանի, հիշատակին։
«20-րդ դարի սկզբին, երբ թվում էր, թե հայությունը ուժեղ հարված է ստացել և վերականգնվելու որևէ շանս և հնարավորություն չկա իբրև ազգ, իբրև ժողովուրդ, Արամն էր և Արամի նման մտածող գործիչներն էին, որ անձև քաոսից կերտեցին պետականություն, վերականգնեցին հավատը, հույսը և կարողացան իրենց օրինակով, անձնվեր աշխատանքով ապացուցել, որ կարելի է կերտել պետականություն, այս տարածաշրջանում կրկին անգամ վեր հառնել։ Այն ավանդը, որ ունեցել է Արամ Մանուկյանը մեր պետականության մեջ, դեռ խորապես արժևորված չէ»,-ասաց Արսեն Համբարձումյանը։
Նա նշեց, որ, այսօր մեր կողմից դիմագրավվող մարտահրավերները նկատի ունենալով, կարծում է՝ Արամ Մանուկյանի ապրած կյանքը և գործունեությունը նորովի վերարժևորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակից լուծումներ գտնել և դուրս գալ։
«20-րդ դարի սկզբին, երբ հայությունը ցեղասպանվել էր և մենք ամեն ինչ կորցնելու վտանգի առջև էինք կանգնած, եթե կարողացանք մեր մեջ ուժ գտնել, հավատալ մեր սեփական ուժերին, այսօր առավել ևս հնարավոր է մի կողմ թողնել այս հիասթափությունները, անկումային տրամադրությունները և հավատալ մեր ուժերին, հավատալ մեր ժողովրդի արարող ուժին, մեր պետականությանը և կերտել այնպիսի հայրենիք, որի համար հպարտ կլինենք բոլորս»,-նշեց Արսեն Համբարձումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․