Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով` Երևան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջ-քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ներկայացրեց իր տեսակետները Ռուսաստանի միջնորդ դերի մասին:
Նշենք, որ հեռուստակամրջին մասնակցում էին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը և Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ հաշվի անելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում, ապա նրա միջնորդ դերը բնական է թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի համար: Իհարկե, ըստ պատգամավորի, դա չի կարող բացառել այլ միջնորդների ջանքերն ու կատարած աշխատանքը:
«Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք միջնորդ դերի մասին, պետք է հասկանանք` ո՞րն է այդ դերը: Ռուսաստանն անում էր ամեն ինչ, որ կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվեր, բայց պարզվեց, որ դա քիչ է: Այս ռազմական լարվածության մեծացումը շփման գծում կարող է վերածվել մեծ աղետի ոչ միայն կողմերի, այլ նաև տարածաշրջանի համար, ահա թե ինչու շատ կարևոր է խաղաղություն հաստատելու` միջնորդության դերը:
ԼՂ խնդիրը Ադրբեջանի համար տարածքներ նվաճելու հարց է, իսկ Հայաստանի համար` կյանքի իրավունքի: Այ այստեղ է, որ մենք իրար չենք հասկանում, և միջնորդները պետք է առավել ջանքեր գործադրեն, որովհետև գիտենք, թե որ կողմն է առավել խախտում հրադադարը»,- ասաց Խոսրով Հարությունյանը: