|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արմեն Աշոտյանի պաշտոնանկությունը նրա քաղաքական կարիերայի համար, ըստ էության, որևէ նշանակություն չունի, որովհետև նա շարունակելու է մնալ որպես ազդեցիկ քաղաքական գործիչ Հանրապետական կուսակցությունում. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի վերաբերյալ լուրերին:
Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, պատգամավորի խոսքով, նա ամենահաջող երիտասարդ կադրերից է:
«Աշոտյանը կրթության ոլորտում իր ամբողջ նախարարության շրջանում բավական էական, արմատական և ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումներ է իրականացրել, և լավ կլինի, որ ով էլ գա Աշոտյանի փոխարեն, կարողանա շարունակել բարեփոխումները»,- ասաց Խոսրով Հարությունյանը: