|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է«Ամերիկայի Ձայն»-ը:
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը:
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:
Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրեց նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով` բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է` զենքով են, երիտասարդ են»:
Նախարարն ընդգծել է` կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»: