կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-25 15:32
Քաղաքական

Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»,- ասաց նա։