կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 13:24
Քաղաքական

Այս ընտրությունները լուրջ ձեռքբերում էին բոլորիս համար. Խոսրով Հարությունյան

Այս ընտրությունները լուրջ ձեռքբերում էին բոլորիս համար. Խոսրով Հարությունյան

Մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ ընտրության արդյունքները հանրության և քաղաքական հիմնական դերակատարների կողմից ընդունվում են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը:

«Եթե մենք հետընթացք գցենք մեր քաղաքական պատմությանը, ապա կարող ենք պնդել, որ այդ պատմությունն իրենից ներկայացնում է հետընտրական զարգացումների, քաղաքական ճգնաժամի մի ամբողջ շղթա: Այս անգամ հանրությանը, մեզ` բոլորիս, հաջողվեց շրջանցել նմանատիպ զարգացումը»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` սա պայմանավորված էր ընտրական համակարգի այն նորույթներով, որոնք բացառեցին կամ գրեթե բացառեցին ընտրախախտումները տեղամասերում, և ըստ նրա` սա լուրջ ձեռքբերում է:

Հարությունյանի խոսքով ընտրակաշառքը ևս էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Ըստ նրա` ՀՀԿ-ի հաղթանակին նպաստել է Կարեն Կարապետյանի վարկանիշը:

Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ի առավելությունն այն էր, որ նախապես հայտարարեց իր վարչապետի անունը: «Բոլորը գիտեին` ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետը: Հաշվի առնելով, որ անցում ենք կատարել խորհրդարանական համակարգին, որում վարչապետը դառնալու է առանցքային ֆիգուր, ընտրողի համար կարևոր էր` կոնկրետ պաշտոնյան կամ պաշտոնյաներն ովքեր են: Նախընտրական պայքարի շրջանում պետք է հայտնի լինեն անկյունաքարային պաշտոնները զբաղեցնողների անունները»,- հայտարարեց նա: