Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Այսօր ԱԺ-ում, ուր քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը, հաշվետվություն ներկայացրեց ԱԱԽ աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Արմեն Մամիկոնյանը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հարց ուղղեց, թե ինչպե՞ս է գնահատվում ԱԱԽ աշխատանքը` առանց ԱԱԽ նախագահի պաշտոն ունենալու, և այդ ընթացքում ԱԱԽ նախագահի թափուր պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը ո՞ւր է ուղղվել: ԱԱԽ ներկայացուցիչը պատասխանեց, թե վերադարձվել է 48 միլիոն դրամ, սակայն տնտեսում չի եղել, այլ աշխատանքների օպտիմալացում:
Նա հավելեց, որ ԱԱԽ-ն շարունակում է իրականացնել իր գործառույթները, այն է՝ ներքին և արտաքին սպառնալիքների կանխարգելում և վերացում, հասարակության անվտանգության աշխատանքների իրականացում:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը տեղից արձագանքեց, թե, փաստորեն, լավ էլ աշխատում է ԱԱԽ-ն՝ առանց նախագահի:
Նշենք, որ ԱԱԽ նախագահի պաշտոնը մոտ երկու տարի է՝ թափուր է: