Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությանը:
«Բանակցային գործընթացում հաջողության հասնելու առաջին նախապայմանը արդեն իսկ համապատասխան իրավիճակ ստեղծելն է, վստահության մեխանիզմներ պետք է ստեղծել»,- հայտարարեց նախարարը եւ նշեց, որ վստահության մեխանիզմները երկու ուղղությամբ պետք է ձեւավորվեն. առաջինը ՝ պետք է զերծ մնալ բոլոր տեսակի խախտումներից` կրակոցներ, դիվերսիոն հարձակումներից, նաեւ միջազգային հետաքննության մեխանիզմներ իրականացնել:
«Մենք միշտ կողմնակից ենք եղել դրան: Վերջին բանակցությունների ժամանակ կարծես այդ ամենը ձեռք է բերվել»,- ասաց նա:
Խոսելով բանակում վերջերս մահացած զինծառայողի հոր այն հայտարարության մասին, թե որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են, որովհետեւ փորձել է կանխել բանակում բենզինի գողությունը, նախարարը նշեց, որ հարուցված է քրեական գործ, և իրավապահները գնահատական կտան: Նա նշեց, որ չունի տեղեկություն, թե բենզինի գողության դեպք է եղել: