կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-06 23:33
Քաղաքական

Պետք է ստեղծվեն զսպման միջազգային մեխանիզմներ. Տիգրան Աբրահամյան

Պետք է ստեղծվեն զսպման միջազգային մեխանիզմներ. Տիգրան Աբրահամյան
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը «ֆեյսբուքյան» իր էջում գրել է. Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում: Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ: Ադրբեջանին զսպող առանցքային գործոնն անկասկած հայկական զինուժն է. Սակայն չի խանգարի զուգահեռ ստեղծելու զսման միջազգային մեխանիզմներ, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան ադրբեջանական սադրանքները կանխելու հարցում: