Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Յուրաքանչյուր երկիր իր անվտանգությունը ապահովում է ձևավորելով համապատասխան երաշխիքներ։ Տարբերությունը մեր և այսօրվա իշխանությունների այդ առումով կայանում է նրանում, որ երաշխիքները ռեալ պետք է լինեն։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ իշխանությունները նույնիսկ իրենց ծրագրերում նշում են, որ անվտանգության երաշխիքը դա խաղաղությունն է։ Խաղաղությունը երբևիցե չի կարող անվտանգության երաշխիք լինել, դա ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար արժեք է՝ երաշխիքների համադրմամբ ձևավորված արդյունք։ Իսկ այդ երաշխիքները կարելի է 2 հարթակում ձևավորել՝ ազգային երաշխիքներ․ դա մեր միասնությունն է, բանակն է, տնտեսությունը նաև հայ ժողովրդի յուրաքանչյուր հատվածի պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով դիմադրելու բոլոր խնդիրներին։ Այդ առումով այսօր ՀՀ իշխանությունները պետք է SOS հայտարարեն, որպեսզի ձևավորի համապատասխան այլընտրանքային շտաբ Արցախի ներկայացուցչության շրջանակներում և առաջին հերթին հումանիտար խնդիրներ իրականացնելու առումով օգնենք Արցախի ժողովրդին։ Երկրորդ երաշխիքը՝ միջազգայինն է, որը արտաքին քաղաքականությունն է, բանակցային հնարքները, որ հայ ժողովուրդը պետք է օգտագործի միջազգային հանրության, Ադրբեջանի ղեկավարության վրա ազդելու համար, որոնք որոշակի քայլեր կիրականացնեն այդ ապաշրջափակումը բացելու ուղղությամբ»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը բոլոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում է այդ հարցերը․ «Քիչ առաջ ես գրություններ եմ ստորագրել միջազգային բոլոր կառույցների, բոլոր դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի, միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարություններին ևս մեկ անգամ շեշտելով այն իրողությունը, այն հումանիտար աղետալի վիճակը, որը ստեղծվել է Արցախում։ Ես անմիջական կապի մեջ եմ Արցախի իշխանությունների հետ և կարծում եմ, որ Արցախի իշխանությունը փորձում են Արցախի ճակատագիրը դնել ծրագրային ռազմավարական հենքի վրա»,- ասաց պատգամավորը։