Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է ԿԲ 2015թ. գործունեության ծրագիրը, որը ներկայացնում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց, թե ինչ հիմնական մարտահրավերներ են կանգնած այսօր ԿԲ-ի առաջ:
Արթուր Ջավադյանը նախ նշեց, որ տնտեսական ճգնաժամերի բեռն այդպես էլ չհաջողվեց թոթափել, դրան գումարվեց տնտեսական-քաղաքական վայրիվերումների ազդեցությունը: «Անելիքներ դեռ շատ ենք ունենալու»,- ասաց նա, ապա մեջբերեց անցյալ տարի բանկերի կապիտալիզացիայի գործընթացը` ասելով, որ մինչև տարեվերջ այդ գործընթացը կավարտվի, որ որևէ բանկ չի ունենա խնդիրներ այդ առումով, բանկերի մոտ կստեղծվեն բուֆերային հնարավորություններ:
«Բիզնեսի հնարավորությունները օրեցօր կրճատվում են: 2015-ին ունեցել ենք ներմուծման կրճատում, ունեցել ենք տրանսֆերտների կրճատում, որը բերել է նաև սպառման կրճատմանը, ինչը նշանակում է, որ դեռ շատ անելիքներ ունենք: Վարկավորման հնարավորությունները նեղանում են երկու պատճառով՝ վարկառուների բեռի ծանրացման ու բանկերի կողմից ավելի կոնսերվատիվ մոտեցման: Ակնհայտ է, որ այդպես պետք է լիներ, որովհետև չվերադարձվող ու դասակարգվող վարկերի քանակը կտրուկ ավելացել է: Հիմնական մարտահրավերները այստեղ ենք տեսնում»,- ասաց Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ միջազգային բանկերն են հեռանում Հայաստանից, մնացել է միայն HSBC բանկը: