|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի վարկավորման նվազագույն չափանիշներին ՝ 583 հարգին չհամապատասխանող տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը:
Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բանկից որպես վարկ ստացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.300.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: