կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 15:04
Տնտեսական

Խաղի կանոնների փոփոխություն` հիպոթեքային վարկավորման շուկայում

Խաղի կանոնների փոփոխություն` հիպոթեքային վարկավորման շուկայում

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի փաթեթը:

Հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքների փաթեթն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը: Օրենքը բարելավվել է` ըստ Երիցյանի: Նախ` օրենքը ապահովում է թափանցիկություն, քաղաքացին ինչ պայմանագիր որ ստորագրի, պետք է իրազեկված լինի նախապես, թե ինչ պայմանագիր է ստորագրում, ներառյալ` թե ինչ տոկոսադրույքով է վերցնում վարկը, տույժերը, տուգանքները մանրամասն պետք է ներկայացվեն քաղաքացուն:

Մյուսը կանոնների ստանդարտացումն է, այսինքն` նախ քաղաքացուն միանգամից պայմանագիր չեն տալիս, այլ առաջարկ են անում, յոթ օր քաղաքացին մտածում է այդ առաջարկի վրա, համաձայնության դեպքում կնքում է պայմանագիրը ,իսկ եթե այդ ընթացքում վարկավորման առաջարկը նրան չի բավարարում, նա հրաժարվում է պայմանագիր ստորագրելուց:

Մյուս փոփոխությամբ` ազատականացվում է գրավի փաթեթը. եթե նախկինում պահանջվում էր առաջին վարկատուի համաձայնությունը, որ գրավը տեղափոխեն այլ բանկ, ապա, ըստ փոփոխության, դա վերանում է, կարգավորվում է վարկի վաղաժամկետ կարգավորման սկզբունքը, երբ գրավն ազատորեն  կարող են տեղափոխել ավելի լավ պայմաններով բանկ: Օրենքի փոփոխությամբ` հստակ սահմանվում են, թե ինչպես պետք է գնահատվի գույքը: Այստեղ մեծ դեր է ունենալու ապահովագրության ինստիտուտը:

«Հուսով ենք, որ սա կնպաստի վարկավորման շուկայի աշխուժացմանն ու տոկոսադրույքների մատչելիության մեծացմանը»,- ասաց Ներսես Երիցյանը: