Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստում հավանության կդրվի որոշման մի նախագծում փոփոխություն անելու մասին հարցը, ըստ որի` բարձրացվում է ՀՀ կրթության ոլորտի վարկավորման բնագավառում առկա խնդիրների կարգավորման` արտոնյալ վարկավորման գործընթացի արդյունավետությունը:
Ներկայումս ՀՀ պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի համար մշակված է հատուկ վարկային ծրագիր, որի շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով սուբսիդավորվում են պետական բյուջեի հաշվին: Վարկերը տրամադրվում են յուրաքանչյուր ուսանողի հաշվով առավելագույնը 1.800.000 դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը` 4 անընդմեջ մասնաբաժնով, 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար:
Սակայն ներկայիս ձևակերպումը հնարավորություն չի տալիս արտոնյալ վարկավորման գործընթացը շարունակել մի շարք դեպքերում, օրինակ` ուսումնառության հարկադրված դադարի դեպքում (օրինակ՝ երեխայի խնամքի հետ կապված արձակուրդ) այն դեպքերում, երբ ուսանողը որոշ ուսումնական տարիների համար սեփական միջոցների հաշվին է վճարում ուսման վարձը (ընտանիքի կողմից ֆինանսավորում, կրթաթոշակներ) այն դեպքերում, երբ վճարովի համակարգում ուսումնառության տարվա վարձավճարի վճարման համար ուսանողը օգտվել է արտոնյալ ուսանողական վարկից, որից հետո բարձր առաջադիմություն ցուցաբերելու շնորհիվ փոխադրվել է անվճար համակարգ և կարիք չի ունեցել ուսանողական վարկի, սակայն երրորդ տարում նորից հետ է փոխադրվել վճարովի ուսուցման համակարգ:
Որոշման մեջ կատարվող համապատասխան փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն տրվի յուրաքանչյուր ուսանողի առավելագույնը 1.800.000 դրամը չգերազանցող արտոնյալ ուսանողական վարկ ստանալ ուսումնառության ամբողջ ընթացքում՝ անկախ վարկավորման անընդհատությունից: