Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից հանրային քննարկման դրվեց ճգնաժամի ընթացքում բիզնեսի աջակցության 25 միլիարդ դրամի փաթեթը․ ըստ Yerkir.am-ի այն կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Տրամաբանությունը հետևյալն է․ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով գլոբալ շուկաներում այսօր տիրող իրավիճակը, բնականաբար, բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին այդ բարձիկները օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի պայմաններն անցնել առանց էական վնասների»,-ասաց նա։
Ձևավորվել է պոտենցիալ վարկային պրոդուկտների 3 հիմնական բաղադրիչ՝ վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։
«Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում՝ դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ, այսինքն դրամով վարկերի դեֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։ 3 խնդիրն էլ, իմ կարծիքով, մենք լուծել ենք օժանդակության 3 ձևերով․ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ընդ որում մենք կունանանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա ուղղակի բիզնեսին «օն հոլդ» մնալ որոշակի ժամանակ, այսինքն, հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե՛ ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել և այլն»,-ասաց նա։
Այս փուլի համար, որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը կառավարության համոզմամբ՝ հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս իրավիճակում ուղղակի հետևել և մտածել բիզնեսի զարգացման մասին, այլ ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․