Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ԿԲ-ն ներառել է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը, որից հետո այն կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման և հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Վերը նշվածն իր հերթին կնպաստի հասարակության առավել լայն զանգվածների համար բնակարան ձեռք բերելու սոցիալական խնդրի լուծմանը:
Սպառողական և հիփոթեքային վարկերի պայմանների տարբերությունները պայմանավորում են այս երկու վարկատեսակների հետ կապված հարաբերություների` առանձին օրենքներով կարգավորման անհրաժեշտությունը:
Նախագծով առաջարկվում են հետևյալ հիմնական կարգավորումները`
Նման կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրակավիրառ պրակտիկայում արձանագրվել են որոշ դեպքեր, երբ գնահատողներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել միմյանց հետ կամ իրենց հետ համագործակցող ֆինանսական կազմակերպության հետ, ինչը սպառողի համար գործնականում չի ապահովել ընտրության լայն հնարավորություն:
Նույնիսկ այն դեպքերում, երբ ընդունելի գնահատողների ցանկից ընտրություն կատարելու հնարավրությունն ապահովված է եղել, ապա չի չապահովվել գույքի գնահատման գործընթացի անաչառությունը, անկախությունը և օբյեկտիվ գնահատական տալու հնարավորությունը: Արդյունքում, ֆինանսական ծառայության սպառողը կորցնում է վստահությունը գնահատման արդյունքների օբյեկտիվության, դրա հիման վրա իրեն մատուցված ծառայության որակի և ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի նկատմամբ: Ավելին, ստեղծված իրավիճակում ոլորտում չի ապահովվում առողջ մրցակցային դաշտի ձևավորումը: