Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին խոսելը դեռ վաղ է. ըստ РИА Новости-ի` կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ նրա` այդ հարցը բարձրացնելը` նշանակում է «սայլը կանգնեցնել ձիերից առաջ»:
«Այսօր տեսնում ենք իրավիճակի սրում, տեսնում ենք միջադեպերի խնդիրը: Հարկավոր է նախ լուծել այդ խնդիրը և գոնե նվազագույնի հասցնել միջադեպերի թիվը, նաև բանակցային ափերի մեջ բերել այն գործընթացը, որը գոյություն ունի, որովհետև այն, ինչ տեսնում ենք հիմա, բանակցային գործընթացի բացարձակ լճացում է»,- ասել է Մարկեդոնովը` հավելելով, որ խաղաղապահների հարցը կարելի է իրագործել բավակցություններում դինամիկայի դեպքում:
Միաժամանակ, փորձագետն այս պահին չի տեսնում հնարավորություն, որ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին:
«Ես հիմա հնարավորությունը չեմ տեսնում, որ Ստեփանակերտը ներգրավվի ինչ-որ դիրեկտիվային հրամանով: Սկզբունքորեն, տեսականորեն գուցե պետք է, քանի որ լուծվելու է այն մարդկանց հարցը, ովքեր այնտեղ ապրում են, և գուցե դա ճիշտ կլիներ»,- ընդգծել է նա:
Սակայն, ըստ Մարկեդոնովի, տեսությունն ու պրակտիկան քաղաքական գործընթացներում հաճախ չեն համընկնում, և դժվար թե Բաքուն դրական պատասխան տա այդ նախաձեռնությանը: «Եթե հիմա ցանկանում եք վերսկսել բանակցային գործընթացը և այդ հարցն ուղիղ դնեք Բաքվի առաջ, կստանաք «ոչ» պատասխանը»,- հավելել է նա: