|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջընթաց է համարել «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը, բայց նաև հայտարարել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին խոսելը դեռևս վաղ է. հայտնում է gazeta.ru-ն:
«Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դրան հաջորդող մի շարք այլ քայլեր են հարկավոր: Դա չի նշանակում, որ մենք արդեն կարող ենք չեղարկել պատժամիջոցները, բայց կան նախադրյալներ, և բոլոր կողմերն այսօր հաստատել են, որ այժմ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով կարող է հանդիպում կայանալ նորմանդական ձևաչափի շրջանակներում»,- պարզաբանել է նա:
Դեռևս անցյալ երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցով կոնտակտային խումբը համաձայնեցրել է «Շտայնմայերի բանաձև»-ը, որը, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, ենթադրում է Դոնբասում ընտրությունների անցկացում, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնի Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Փաստաթուղթը կմշակի Գերագույն ռադան, որից հետո այն կդրվի հանրային քննարկման:
Հավելենք, որ Դոնբասի իրադրության կարգավորման հարցով «նորմանդական ձևաչափ»-ում ընդգրկված երկրներն են Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ֆրանսիան: