|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ներկայումս հնարավոր չէ քննարկել, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է հզոր լիցքաթափման. ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ (Արցախի) կարգավիճակի հարցն, իրոք, չի լուծվել, բայց դա հիմա հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է հզոր լիցքաթափման»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Մեդվեդևը նաև նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»: «Եվ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես՝ ինչու, նրանք մոռանում են դա, բայց իրականում այդպես է: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել մինչև հետագա ժամանակահատված»,- համոզված է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարը: