կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-05-13 14:28
Քաղաքական

Կյանքում իմ կինը ինձանից հարուստ չի եղել. Այվազյան

Կյանքում իմ կինը ինձանից հարուստ չի եղել. Այվազյան

Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքվեցին, թե որտեղի՞ց են մեր պետական պաշտոնյաները, պատգամավորներն այդքան գումար տնտեսել ու դղյակներ կառուցել: Նա պատասխանեց. «Եթե խոսքը ինձ է վերաբերում, ասեմ, որ իմ հարստությունը յոթ տարի բացահայտեցիք, թարս ստացվեց, Ամերիկայից բռնցրած` յոթ տարի բացահայտում եք: Չորս անգամ մենակ Ամերիկաներում կրեցի: Իմ գործունեությունը հրապարակային ցույց է տրվում: Կյանքում իմ կինը ինձանից հարուստ չի եղել: Ես կուզեմ, որ այդ նույն հարցը տաք այն մարդուն, որին տեսնում եք, որին գիտեք: Խոսել ու ենթադրություններ անել, թե ում հարստությունը որտեղից է, եթե ընկնենք վհուկների որսի հետևից, մենք կունենանք կապիտալի արտահոսք: Դա նրա համար, որ համատարած չասես թալանչի, որ չընկնես էսյան-էնյան»:

Դիտարկմանը, թե անունները շատ են, օրինակ` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Այվազյանն արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Խաչատրյանին որ տեսնում եք, միկրաֆոնը բռնեք ու ասեք, Վարդան Այվազյանին ինչի՞ եք ասում: Երբ իմ տունը Մոնումենտում կլինի, կհարցնես: Ինքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո'չ դու, ո'չ էլ քո մոտակա շրջապատը էդքան չի կարա աշխատի: Ես դրսից եմ փող բերել, ի տարբերություն ոմանց, որ ստեղ գողանում են ուրիշի ջեբից»: