կարևոր
5566 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 20:43
Հասարակություն

Չեմ հասկանում, էդքան վախեցած են երկրորդ նախագահի՞ց, թե՞ ինձանից․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

«Անընդհատ ինձ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել, անընդհատ դրա մասին խոսել. ես չեմ հասկանում էս մարդիկ էդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած»: Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող  հանրահավաքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Գաղտնիք չէ, որ ես այն դիմացի տնակում եմ մնում: քիչ առաջ դիմացից տեսանյութ են հրապարակել, որ այդ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը և ասում են, որ կուրացիա է անում: Բա էն մյուս մարդիկ, որ մտնում-դուրս են գալիս, ինչո՞ւ չեք նկարել ու ցույց տվել: Այստեղ տասնյակներով մարդ է մտել ու դուրս եկել: Ասյտեղ գտնվող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անհատները: Բայց իրենք այնքան ստախոս են, որ այդ կերպով փորձում են մարդկանց մտքերն այս պայքարի բովանդակությունից հեռու տանել, փորձել կապել անձերի հետ, մեծ երկրների հետ, ազդեցության գոտիների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել: Դրա համար եմ խորհուրդ տվել, որ մոտներդ հայելի պահեք:

Ինձ համար բոլոր նրնք, որոնք մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու կոչված են, կոչված են, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ  միայն ընդունելի են, այլև քաջալերելի եւ գովելի են»,-ասաց Սրբազանը։
 

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նրան, որ ինքը հանդիպել է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ և քննարկել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը. «Ասում են՝ երկու նախագահների մեջ թեկնածուի հարցը չեն կարողացել հստակեցնել: Ժողովուրդ ջան, բա ո՞ւմ հետ պետք է հանդիպեի: Երեք խմբակցություններն են այն օրինական ճանապարհը, որով անվստահության գործընթացը իրականացվում է: Իրենց եք ընտրել, իրենց հետ ենք հանդիպել: Երկու խմբակցություններն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը, այդ գործընթացը սկսելու»: