կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 13:15
Հասարակություն

Ես շատ ուրախ կլինեմ, որ հրաժարվի ինձանից. Յուրի Վարդանյանի որդու պաշտպան

Ես շատ ուրախ կլինեմ, որ հրաժարվի ինձանից. Յուրի Վարդանյանի որդու պաշտպան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Յուրի Վարդանյանը, անդրադառնալով իր որդու` Դավիթի հանրային պաշտպանի այն հայտարարությանը, թե Դավիթը հայերեն գրել-կարդալ չգիտի, ասել է. «Գլուխը քարն է տվել»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Դավիթ Վարդանյանի հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանն ասաց, որ, իր իմանալով, Դավիթը վատ գիտի հայերեն գրել եւ կարդալ: «Ես այդպես էլ ասել եմ»,- ասաց նա:

 

Լսելով նախարարի ասածն իր մասին` Ռաֆիկ Սաֆարյանը նախ ծիծաղեց, հետո ասաց. «Ես չգիտեի, որ նման բան է ասել... Հիմա մարդ ա, կարող ա եւ չի հասկացել, ասել ա... Եթե ասել ա, հիմա ի՞նչ անենք, մարդ ա, ասել ա, նեղանալ-չնեղանալու հարց չկա»:

 

Նա նշեց, որ Դավիթը ցանկացած պահի կարող է հրաժարվել հանրային պաշտպանից: «Եթե այդպիսի հարց լինի, որ ասի` հրաժարվում եմ, թող հրաժարվի: Ես շատ ուրախ կլինեմ, ես չեմ երազում նրան պաշտպանելու մասին, ուղղակի, որպես հանրային պաշտպանի, ինձ հանձնարարել են զբաղվել, ես էլ զբաղվում եմ շատ պարտաճանաչ ձեւով` իմ բնավորության համապատասխան»,- հայտարարեց Դավիթի հանրային պաշտպանը:

 

Նա չասաց` արդյո՞ք Դավիթ Վարդանյանն իր մեղքն ընդունել է, թե՞ ոչ: