Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Անկարայի հայտարարվող մոտեցումները
Թուրքիան վաղուց Իսրայելին դիտարկում է ոչ թե որպես ստատուս քվոն պահպանող տերություն, այլ որպես ռեւիզիոնիստ եւ ապակառուցողական խաղացող: Իսրայելի կողմից միջազգյին իրավունքի բազմակի խախտումները, Գազայի պատերազմը, Սիրիայում եւ Լիբանանում միջսահմանային գործողությունները եւ Իրանի վրա վերջերս իրականացված նպատակային հարձակումնրը հաստատում են՝ Իսրայելի անվտանգության դոկտրինը հիմնված է հարկադրանքի, այլ ոչ թե համակեցության վրա:Այդ հարձակումները ողջ աշխարհին եւ դաշնակիցներին՝ ի դեմս ԱՄՆ-ի եւ այլ երկրների, ցույց տվեցին միջազգային սահմանների, դիվանագիտական անձեռնմխելիության եւ պետական ինքնիշխանության նորմերի անտեսումը:
Անկարայի տեսանկյունից, Իսրայելի ռազմավարական դիրքորոշումն արտացոլում է ոչ թե զսպման քաղաքականությունը, այլ տարածաշրջանում ռազմական հեգեմոնիա պարտադրելու փորձը՝ օգտագործելով իր դաշինքն ԱՄՆ-ի հետ որպես ուժի բազմապատկիչ: Անվտանգությւնից դեպի գերիշխանություն այս անցումը խաթարում է տարածաշրջանային դիվանագիտության ցանկացած իմաստալից հույս: Պատերազմը դարձել է նորմ, եւ հակամարտությունն այլեւս վերջին միջոցը չէ, այլ աշխարհաքաղաքական առավելություն ստանալու կրկնվող մարտավարությունը: Կտրականապես մերժելով այս մոդելը՝ Անկարան զգուշացնում է դրա երկարաժամկետ հետեւանքների մասին: Ի տարբերություն Իսրայելի միակողմանի մոտեցման՝ Թուրքիան աջակցում է ռազմավարական տեսլականին, որը հիմնված է տարածաշրջանային հավասարակշռության, ինքնիշխանության եւ անվտանգության ճարտարապետության վրա, որոնք պատկանում են հենց տարածաշրջանային սուբյեկտներին: Թուրքիան չի հավատում իր տարածաշրջանային անվտանգությունը սառը պատերազմի ժառանգությունից բխող մեծ տերություններին կամ դաշինքներին պատվիրակելուն՝ փոխարենը ձգտելով աշխարհաքաղաքական կարգի, որտեղ Մերձավոր Արեւելքի պետությունները կարող են լուծել իրնց տարաձայնությունները դիվանագիտության, դեէսկալացիայի եւ իշխանության արդար բաժանման միջոցով: Անկարայի դիրքորոշումն, այսպիսով, չեզոք չէ՝ հիմնված ռազմավարական իրատեսության վրա: Նա մերժում է տարածաշրջանային քաղաքականության «իսրայելացումը», որտեղ զինված ուժը դարձել է փոխգործակցության հիմնական ձեւ, իսկ դիվանագիտությունը ստորադասվում է մարտադաշտի տրամաբանությանը: Թուրքիայի՝ կարգավորման կոչը հռետորական չէ. Դա հակամարտության արմատական պատճառները՝ օկուպացիան, անհավասարությունն ու արտաքին միջամտւթյունը վերացնելու պարտավորությունն է:Մինչ Իսրայելը ձգտում է հարկադրանքի միջոցով աշխարհաքաղաքական կարգ հաստատել, Թուրքիան առաջ է տանում կարգավորման այն շրջանակը, որն ուղղված է լարվածությն թուլացմանը, այլ ոչ թե դրա սրմանը:Պետք է ենթադրել՝ ՑԱԽԱԼ-ի եւ մասամբ քրդական ուժերի վերջին վճռական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ ի պաշտպանություն տեղի դրուզների, որոնք հայտնվել են արմատական խմբավորումների կողմից համատարած ոչնչացման պայմաններում, մեղմ ասած, հազիվ թե հիացմունքով ընդունվեն Անկարայում:
PJAK-ը կշահի քաոսից
Սիրիայի հարավում տեղի ունեցած մարտերի եւ քաոսի խորապատկերին ակտիվացել են ռազմական նախապատրստությունները «քրդական» ռազմաճակատում եւ նրա շրջակայքում: Թեեւ Թուրքիան եւ Իրանը մրցակցության կետեր ունեն, հատկապես Իրաքում եւ Սիրիայում, Անկարան վճռականորեն հանդես է եկել Իրանի ապակայունացմանն ուղղված Իսրայելի ջանքերի դեմ, վստահեցնում է հոդվածագիր, պրոֆեսոր Մուրադ Եշիլթաշը, որը մասնագիտացած է միջազգյին անվտանգության, ահաբեկչության, ռազմական գիտությունների, էթնիկ եւ կրոնական արմատականացման, ոչ պետական հակամարտությունների, այդ թվում քրդական հարցի մեջ եւ մեջբերում Էրդողանին. «Այս հին աշխարհագրական տարածքում ոչ մի երկիր չի կարող գոյություն ունենալ միայն իր սահմաններում: Այստեղ յուրաքանչյուր իրադարձություն վերաբերում է տարածաշրջանի բոլոր հասարակությւններին»: Թուլացած կամ մասնատված Իրանը չի բխում Թուրքիայի շահերից. ավելի շուտ նա սպառնում է նրան»,- շարունակում է հեղինակը: Սա ոչ թե գաղափարական համահարթեցման, այլ ռազմավարական աշխարհագրության եւ կառուցվածքային փոխկախվածության հարց է:
Իրանի ապակայունացման հետեւանքները լինելու են «բազմաշերտ» եւ հեռուն գնացող: Նախ, հարեւան երկրի ջախջախումը գրեթե անկասկած կհանգեցներ Իրանի Արեւմտյան նհանգներից զանգվածային միգրացիայի։ Թուրքիան արդեն միլիոնավոր փախստականներ է ընդունում եւ գտնվում է տարածաշրջանային միգրացիոն երթուղիների կենտրոնում: Այն չի կարող դիմակայել անօրինական միգրացիայի նոր ալիքին, որը պայմանավորված է Թեհրանում կառավարության հիպոթետիկ փլուզմամբ (որը, նկատենք, տեղի չի ունեցել) կամ այդ երկրում ներքին հակմարտություններով:
Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության անմիջական հետեւանքներից է ահաբեկչության ուժեղացումը եւ ահաբեկչական կազմակերպությունների վերածնունդը: Այս միտման ակնհայտ նշան էր վերջերս Իրանի արեւմուտքում «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության» (PJAK) ակտիվացումը, որը Յեշիլթաշը սահմանում է որպես «ՔԱԿ-ի իրանական մասնաճյուղ»:PKK-ի աջակցությամբ PJAK -ը հայտարարել է՝ թեւակոխել է գործունեության նոր փուլ՝ օգտվելով Իսրայելի արտաքին հարձակումների եւ ներքին անկարգությունների պատճառով Իրանի թուլացումից: Ներկայացնելով իր նպատակը՝ որպես «կանայք, կյանք, ազատություն» ավելի լայն ապստամբության մաս, PJAK-ը փորձում է օգտագործել սահմանամերձ շրջաններում պետական իշխանության թուլացումը: Արմատական խմբավորումների եւ անօրինական զինված խմբավորումների մոբիլիզացիան տեղի չի ունենում մեկուսացված, այլ տարածաշրջանային անկայունության ուղղակի հետեւանք է: Թուրքիայի համար PJAK-ի վերածնունդը կրկնակի վտանգ է ներկայացնում.նախ՝ անդրսահմանային ապստամբական ակտիվության ներթափանցման վտանգը Թուրքիայի արեւելյան նահանգներ, երկրորդ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության ավելի լայն տարածաշրջանային ցանցի վերսկսումը, որն ընդգրկում է Իրաքը եւ Սիրիան: Եթե իրավիճակը չվերցվի վերահսկողության տակ, սա կարող է բարդացնել հակաահաբեկչական գործողությունները եւ ոգեւորել մասնատված պետական միջավայրում զարգացող այլ ոչ պետական սուբյեկտների, ինչպես նաեւ ազդել Թուրքիայի շարունակական ջանքերի վրա՝ ուղղված ՔԱԿ-ի քաղաքական վերացմանը:
Ավելին, PJAK-ի եւ իրանական ուժերի միջեւ բախումների սրումը կարող էր հանգեցնել հազարավոր փախստականներ շարժին դեպի թուրքական սահման՝ ստիպելով Անկարային կրկին ստանձնել ռազմավարական ցնցումների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի բեռը: Այս համատեքստում ահաբեկչությւնը ոչ միայն իսրայելա-իրանական հակամարտության ախտանիշ է, այլ ավելի ու ավելի է դառնում Իսրայելի եւ ԱՄՆ-ի կանխամտածված քաղաքական գործիքը մասնատված Մերձավոր Արեւելքում:
Անվտանգության այլ «կարմիր գծեր»
Թուրքիայի անվտանգության եւս մեկ «կարմիր գիծ» կարող է լինել Իրանի անկայունության պատճառով տարածաշրջանի էներգետիկ կրիտիկական աշխարհաքաղաքականության խախտումը: Իրանը կենսական դեր է խաղում Արեւելք – Արեւմուտք եւ Հյուսիս – Հարավ երթուղիների էներգետիկ ենթակառուցվածքում, որի վրա Թուրքիան հենվում է ինչպես իր ներքին կարիքների, այնպես էլ տարածաշրջանային էներգետիկ հանգույցի հավակնությունների տեսանկյունից:Իսրայելի մասնակցությամբ ցանկացած հակամարտությւն, որը ձգտում է պատժամիջոցների, սաբոտաժի կամ պատերազմի միջոցով շարքից հանել այդ ենթակառուցվծքը, կվտանգի Թուրքիայի ռազմավարական տնտեսական շահերը եւ նրա երկարաժամկետ զարգացման ծրագրերը:
Վերջապես, Իրանի մասնատումը կհանգեցներ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական անկայունության ուժեղացմանը։ Դա վակուում կստեղծեր Իրաքում՝ համարձակություն հաղորդելով աղանդավորական աշխարհազորայիններին, նոր պատերազմներ հրահրելով ուրիշների ձեռքերով եւ պոտենցիալ նպաստելով օտարերկրյա ռազմական միջամտությանը: Տարածաշրջանային կարգի նման խախտումը Թուրքիային կստիպի հայտնվել ճգնաժամերի մշտական կառավարման իրավիճակում եւ ապագայում կթուլացնի երկրի սահմանների անմիջական հարեւանությամբ կայունություն եւ ազդեցություն ապահովելու նրա կարողությունը:
Չնայած Թուրքիան մերժում է արտաքին ռազմական ուժերի կողմից Իրանի ապակայունացումը, նա նաեւ հասկացրել է․ «միջուկային ներուժ ունենալու Իրանի ձգտումն» անընդունելի է: Անկարան հետեւողականորեն հանդես է գալիս միջուկազերծ Մերձավոր Արեւելքի օգտին՝ միջուկային զենքի տարածւմը դիտարկելով որպես ռազմավարական սպառնալիք տարածաշրջանի ապագայի համար: Թուրքիայի կողմից Իսրայելի ագրեսիային հակազդելը չի ենթադրում Իրանի միջուկային հավակնությունների լուռ աջակցություն։ Ընդհակառակը, Անկարայում համոզված են՝ ինչպես Իսրայելի անպատժելիությունը, այնպես էլ Իրանի շարժը ռազմա-միջուկային ճանապարհով ապակայունացնում են տարածաշրջանը եւ պետք է զսպվեն տարածաշրջանային եւ միջազգային մեխանիզմների միջոցով: Իրանի՝ այսպես կոչված միջուկային զսպման ձգտումը, որն իր առաջնորդների կողմից արդարացվում է որպես պաշտպանության անհրժեշտություն, Թուրքիայում դիտարկվում է որպես վտանգավոր արկածախնդրություն, որը կարող է հրահրել սպառազինությունների տարածաշրջանային մրցավազք: Թուրքիան թափանցիկ միջազգային կառույցների շրջանակներում աջակցում է խաղաղ միջուկային էներգետկային բոլոր պետությունների համար, սակայն հստակ գիծ է գծում ցանկացած իրադարձոթյան դեմ, որը կարող է հանգեցնել սպառազինության: Ռազմավարական հավասարակշռությունը, լինի դա սովորական, թե միջուկային, պետք է ապահովվի զսպվածության, այլ ոչ թե էսկալացիայի ճանապարհով:
Ռազմավարական դասեր Թուրքիայի համար
Տարածաշրջանում փոփոխվող տարածաշրջանային դինամիկան Թուրքիայից պահանջում է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունն ու բանակաշինության ուղղությունները: Այն գաղափարը, որ դիվանագիտությունն ինքնին կարող է պաշտպանել պետություններին տարածաշրջանային ազդեցությունից Իսրայելի ագրեսիայի շնորհիվ, այլեւս անվավեր է: Ճշգրիտ հարվածներով, ասիմետրիկ սպառնալիքներով, միջուկային անորոշությամբ եւ տարածաշրջանային մրցակցությամբ պայմանավորված անվտանգության պայմաններում Թուրքիան պետք է դիմի ռազմավարական զսպման, որն ապահովված է առաջադեմ ռազմական հնարավորությոններով եւ պաշտպանական ընդհանուր ներուժով: Սա նշանակում է ներդրումներ կատարել ոչ միայն սովորական զինված ուժերում, այլեւ պաշտպանական նոր տեխնոլոգիաներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, անօդաչու համակարգերը, տիեզերական հետախուզությունը եւ հաջորդ սերնդի հակաօդային պաշտպանությունը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ուժեղ կողմ է, սակայն այն պետք է լրացնել հուսալի ռազմական դոկտրինով, համատեղելի համակարգերով եւ մի քանի ռազմավարական ուղղություններով գործելու պատրաստակմությամբ:
Մյուս ոչ պակաս կարեւոր հարցը Թուրքիայի դերն է տարածաշրջանային անվտանգության համատեղ մեխանիզմների ստեղծման գործում: Անկարան պետք է առաջատար դեր ստանձնի տարածաշրջանային երկրների հետ համակարգման համակարգում՝ կանխարգելիչ շրջանակներ ստեղծելու համար, որոնք կարող են սահմանափակել միակողմանի սուբյեկտների թշնամական եւ ագրեսիվ գործողությունները, ինչպիսին Իսրայելն է: Տարածաշրջանային անվտնգությունը չի կարող թողնել այն սուբյեկտներին, որոնց ռազմավարական տրամաբանությունը հիմնված է էսկալացիայի, այլ ոչ թե լարվածության նվազեցման վրա: Իսրայելա-իրանական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված չէ կարճաժամկետ քաղաքական նկատառումների վրա՝ ելնելով տարածաշրջանային հավասարակշռությն պահպանման, ինքնիշխանության պաշտպանության եւ ռազմականացված ու միջուկաին ռեւիզիոնիզմի սահմանափակման երկարաժամկետ ռազմավարական անհրաժեշտությունից, ասված է հոդվածի եզրափակիչ մասում: Ռիսկերը վերացական չեն: Դրանք ներառում են ուղղակի սպառնալիքներ Թուրքիայի տարածքային անվտանգության, էներգետիկ անվտանգության, տնտեսական նպատակների եւ ժողովրդագրական կայունության համար:
Իսրայելը ոչ միայն հանդես է գալիս որպես մրցակից, այլեւ փորձում է ուժով վերաձեւել տարածաշրջանը, եւ Թուրքիան այդ առումով պատրաստվում է գործել համապատասխանաբար: Վերջին երկու օրերին Իսրայելն իր ավազակախումբը տեղափոխել է Սիրիա դրուզներին պաշտպանելու պատրվակով, հուլիսի 17-ին հայտնել է Էրդողանը: «Իսրայելը ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենքը, իրավունքը եւ սկզբոնքները»: Սակայն ծանրակշիռ հիմքեր կան պնդելու՝ խոսքը ներքին լսարանի համար նախատեսված դատարկապորտ քաջության մասին է: Համենայնդեպս, ապրիլին Բաքվում տեղի ունեցած իսրայելա-թուրքական խորհրդակցությունները Սիրիայում միջադեպերի կանխարգելման մեխանիզմի ստեղծման շուրջ, ներառյալ կապի հատուկ գիծը, MEE-ի թղթակից Ռագըփ Սոյլուի տեղեկություններով, անցել են անսպասելի ջերմ եւ կառուցողական մթնոլորտում:
Թարգմանեց Գայանե Մանուկյանը
Աղբյուրը՝ vpoanalytics.com