Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով` նոր կառավարության հետ հույսեր չկապող քաղաքացիները ժամանակից շուտ են խտացնում ամեն ինչի գույները: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով նոր կառավարության մասին, նա նշեց, որ ինքը նոր կառավարության հետ հույսեր է կապում:
«Հովիկ Աբրահամյանին ճանաչում եմ երկար տարիներ, նա գիտի իրականությունը և գիտի վերլուծել: Նրա օրոք համայնքները կայացան Հայաստանում: Երբ աշխատեց ԱԺ-ում, մենք տեսանք, որ նա բերում է հանդուրժողականություն: Նա եթերում չի սավառնում, այլ իրատես է և կարող է օգտակար լինել երկրի խնդիրների լուծման գործում, ես դրանում կասկած չունեմ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայաստանը կունենա հնարավորություն զարգացնելու իր տնտեսությունը` շնորհիվ Հովիկ Աբրահամյանի կառավարման:
Մկրտիչ Մինասյանի համոզմամբ` ՀՀԿ-ն հզոր կուսակցություն է, իր կարողությունները կարող է դեռևս իրացնել, ՀՀԿ-ն նաև ամենապատասխանատու կուսակցությունն է: Մեր այն հարցին` ի՞նչ փաստեր են ապացուցում, որ ՀՀԿ-ն ամենապատասխանատու կուսակցությունն է, պատգամավորը պատասխանեց, որ ՀՀԿ-ն թերությունների դեպքում պատասխանատվությունը երբեք չի գցել կոալիցիոն գործընկերոջ վրա:
Հարցին` ինչպե՞ս կկառավարի այն կառավարությունը, որը երեք անգամ ավելի հարուստ է, քան նախորդ կառավարությունը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ կառավարության անդամները հարուստ են: Ես հետաքրքրվում եմ միայն իմ հարազատների ունեցվածքով: Հետո` հարուստ մարդ լինել` նշանակում է հոգևոր առումով հարուստ լինել: Եթե մարդկանց բարեկամները, որդիները կարողացել են ունեցվածք կուտակել, դրանում որևէ վատ բան ես չեմ տեսնում»: