կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 19:27
Հասարակություն

Երբ պաշտոնյայի կինը պաշտոնյայից հարուստ է. Արմեն Աբազյանն ու կինը հայտարարագիր են ներկայացրել. 168.am

Երբ պաշտոնյայի կինը պաշտոնյայից հարուստ է. Արմեն Աբազյանն ու կինը հայտարարագիր են ներկայացրել. 168.am

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել  2020 թվականի իր հայտարարագիրը։ Եվ այսպես, պաշտոնյան հայտարարագրել է 1 բնակարան Շիրակի մարզ Գյումրի քաղաքում՝ գնված 2006 թվականին, և 1 հողամաս՝ դարձյալ  Շիրակի մարզում՝ գնված 2010 թվականին։

Որպես կանխիկ գումար՝ Արմեն Աբազյանը հայտարարագրել է 2 միլիոն 700 հազար դրամ և աշխատավարձ՝ 11 միլիոն 801 հազար  դրամ։

Արժեթղթեր, փոխառություններ, մեքենա, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր, ժամացույցներ և այլն Ազգային անվտանգության ծառայության տնօրենը չի հայտարարագրել։

Հայտարագիր է ներկայացրել նաև Արմեն Աբազյանի կինը՝ Անահիտ Զաքարյանը։

Ի տարբերություն Արմեն Աբազյանի՝ նրա կինը հայտարագրել է 10 անշարժ գույք, որոնցից՝

միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի կենտրոնում

միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ Վանաձորում

միանձնյա սեփականությամբ 4 հողամաս՝ Շիրակի և Վանաձորի մարզերում

միանձնյա սեփականությամբ արտադրական նշանակության 3 հողամաս՝ Շիրակի և Վանաձորի մարզերում

միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակությամբ տարածք՝ Շիրակի մարզում։

Անահիտ Զաքարյանը հայտարարագրել է 650 հազար դրամ և 600 հազար դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացած եկամուտ։ Այլ եկամտի աղբյուր ԱԱԾ տնօրենի կինը չի նշել:

Աղբյուրը՝  168.am