|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Անկարան գոհ չէ ԱՄՆ-ի վերջին առաջարկություններից` կապված Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Ըստ նրա` Թուրքիան աջակցում է անվտանգության գոտու թեմայով Վաշինգտոնի հետ շուտափույթ համաձայնության ձեռք բերմանը: «Թուրքիայի համբերությունը սպառվում է»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Մեկնաբանելով Թուրքիայի քայլերը սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ, արտգործնախարարը հայտնել է, որ մոտակա օրերին կարող է հայտարարվել Սիրիայում Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին: