| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաց-ռուսական «Կազբեգի- Վերին Լարս» հսկիչ անցակետում մեքենաների հսկայական կուտակումներ են: Այդ մասին տեսանյութեր են տարածվում ֆեյսբուքում: Մեքենաները օրերով չեն կարողանում հատել սահմանը, բեռը փչանում է:
Հայ վարորդները բողոքում են վրացական կողմից, որ կարծես գերի լինեն, իրենց մեքենաները օրերով չեն անցնում սահմանը, մինչդեռ հարյուրավոր մեքենաներ առանց հերթ պահելու գալիս անցնում են: Հերթ պահած մեքենան օրերով մնում է, մինչդեռ նրանից հետո եկած 200-րդ մեքենան գալիս անցնում է սահմանը: Հայ վարորդները խնդրում են ՀՀ կառավարությանը միջամտել, խնդրի մի լուծում տալ: Վարորդների խոսքով` վրացական սահմանին աշխատակիցները իրենց չեն լսում, որևէ հարցի չեն պատասխանում, այլ հորդորում են դիմել սեփական երկրի կառավարությանը:
Հայ վարորդների հետ միասին դժգոհում են նաև օսեթ վարորդները: «Մենք սատարում ենք հայ վարորդների բողոքին, ե՞րբ է ավարտվելու այս ամենաթողությունը: Կարգ ու կանոն հաստատեք վերջապես: Մեծ չարչարանքով աշխատում ենք հերիք չի, այստեղ լրացուցիչ տանջվում ենք: Մենք հասարակ աշխատավորներ ենք, ի՞նչ կապ ունենք այլ խնդիրների հետ: Բոլորը պետք է անցնեն, թե հայերը, թե օսեթները, թե ադրբեջանցիները, բոլորը: Այստեղ մեզ տանջում են, չգիտենք, ինչու»,- ասաց օսեթ վարորդներից մեկը: Հայ վարորդներից մեկն էլ սպառնաց. «Խոստանում եմ, հենց հասնեմ Հայաստան, փակելու եմ Բագրատաշենի անցակետը, տեսնեմ, ոնց են գալու անցնեն: Իրենք կարողանում են փող գռփեն, մենք չենք կարողանու՞մ: Իրենց արյունը մերից կարմիր է՞: Հենց կդժգոհեն, կասենք` գնացեք ձեր կառավարությունից պահանջեք»:
Հատկանշական է, որ հազարավոր սպասող մեքենաները հիմնականում հայկական են, վրացական համարանիշներով մեքենաները արագ անցնում են: Ներկա պահին սպասում են 8000-ին մոտ մեքենաներ: