|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի քաղաքների բնակիչներն այլևս չեն կարողանում հանդուրժել «Ղարաբաղում հաղթանակը» տոնող անձանց գիշերային հավաքները: Այսպես՝ Տոմսկ քաղաքում նրանց հետ խիստ են վարվել. անվտանգության ծառայության տեղական մարմինները նրանց պարզապես դեմքով գցել են ցեխի մեջ. հայտնում է tsargrad.tv-ն։
Նոյեմբերի 11-ին թելեգրամյան ալիքները կրկին ողողված են եղել Ռուսաստանի տարբեր քաղաքներում գիշերային ժամերին կազմակերպված «տոնակատարությունների» մասին հաղորդումներով: Ուղարկված տեսանյութերից երևում է, որ, օրինակ, Աստրախանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները ավտոարշավ են կազմակերպել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով:
Ըստ ականատեսների՝ հանպատրաստից ավտոերթի մասնակիցներն անկանոն են քշել, ձայնային ազդանշաններ տվել, ինչ-որ բան գոռացել իրենց լեզվով:
Իսկ Տոմսկում հրավառությունից և մեքենաների ազդանշաններից հոգնած բնակիչները կանչել են անվտանգության աշխատակիցների ջոկատ: Նրանք ժամանել են և թուրքական դրոշներով մարդկանց դեմքով պառկեցրել ցեխի մեջ։