Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը պետք է հրամայի լիբանանյան «Հեզբոլլահ»-ին, Եմենի հութիներին եւ Մերձավոր Արեւելքում իր կողմից լիազորվածներին դադարեցնել գործունեությունը եւ ձեռնպահ մնալ։ Այս մասին The Telegraph պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը։ Նա նշել է, որ «նրանք սահմանն իսկապես անցել են»։
Երբ նրան հարցրել են, թե ինչ ուղերձ է ուզում ուղարկել Իրանին, Շափսը նշել է. «Դուք պետք է ստիպեք ապստամբ հութիներին, մյուսներին, որոնք գործում են որպես ձեր կողմից լիազորվածներ՝ լիբանանյան «Հեզբոլլահին», եւ ոմանց Իրաքում ու Սիրիայում, դուք պետք է ստիպեք այդ տարբեր կազմակերպություններին դադարեցնել իրենց գործունեությունը, որովհետեւ մեր ու աշխարհի համբերությունը սպառվում է»։
«Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ձեր խորքը, թե ինչ եք անում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես եք դա անում, հատկապես ապստամբ հութիները եւ ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա»,- ասել է Շափսը։
Հիշեցնենք, որ Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը X-ի իր էջում հայտնել էր, որ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի Կարմիր ծովում «Անսար Ալլահ»-ի գործողություններին արեւմտյան կոալիցիայի հնարավոր պատասխան գործողությունները: Արդեն գիշերը վերջինս տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան «մոտ ժամանակներս» Եմենին հարվածներ կհասցնեն։ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն սկսեցին Եմենի դեմ: