Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջարկով Արցախի նախագահի կողմից որոշում է ընդունվել երկարաձգել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելու ժամկետը։ Այս մասին Արցախում Yerkir.am-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Մենք նախապես ծրագրել էինք, որ դա պետք է լինի մայիսի 1-ին, բայց հայտնի պատճառներով ապրիլ ամսվա ընթացքում անհնար էր պատկերացնել, որ մենք ամեն ինչ պետք է թողնեինք և զբաղվեինք դրանով։ Բայց արդեն նոր ժամկետը՝ երկու ամիս երկարաձգվածը, կարծում եմ՝ բավարար պետք է լինի, որ մենք շարունակենք մեր աշխատանքները, այն, ինչ մենք պլանավորել ենք նախկինում` կապված Ղարաբաղում պետական համակարգի զարգացման հետ, ինչու չէ` նաև սահմանադրական նորմերի կատարելագործման։ Դրանք պետք է շարունակեն մնալ մեր օրակարգում, որովհետև նույնիսկ ստեղծված իրավիճակը մեզ հուշում է, որ Արցախում կա պետական շինարարության շատ կարևոր հարցերի մի շարք, որն ուշադրության է արժանի և անպայման պետք է այս պահին լրացուցիչ ամրապնդում և հիմավորումներ ստանա: Ինձ թվում է, որ այս ժամանակը բավարար է, որպեսզի մենք շարունակենք աշխատել հայեցակարգը ներկայացնելու համար, և վստահ եմ, որ այս օրերի իրավիճակը մեզ հուշելու է, թե ապագա սահմանադրական բարեփոխումները ինչպիսի ուղղվածություն և ինչպիսի նոր մտքեր ու գաղափարներ պետք է ներառեն։
Մեր աշխատանքի մեջ երկու կարևոր կետ եմ տեսնում, որոնց մասով ճիշտ հիմնավորումներ պետք է կարողանանք գտնել՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության հարցն է և Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրները, որոնք պետք է համապատասխան, համաչափ իրավական լուծումներ ստանան նոր Սահմանադրության մեջ»,- ասաց նա: