| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016 թվականի մայիսի 1-ը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել և նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակումը դեռևս խիստ նախնական փուլում է: Նրա խոսքով` ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որում ներգրավված են իրավաբաններ, որոնք ներկայացնում են իշխանության բոլոր թևերը` գործադիր, օրենսդիր, դատական:
«Նրանք պետք է այդ հայեցակարգը մշակեն: Գուցե լինեն մի քանի տարբերակներ, դրանցից մեկը պետք է ընտրվի, հավանության արժանանա նախագահի կողմից, այնուհետև կսկսեն աշխատել բուն առաջարկների, նախագծի վրա: Դրանից բացի, բոլոր կուսակցությունները կունենան նաև իրենց խմբերը, որոնք պետք է այդ առաջարկները ներկայացնեն: Նրանք արդեն իրենց կողմից կարող են տարբեր առաջարկներ անել այդ մասնագիտական հանձնաժողովին, որ այն մտցնի այս կամ այն տարբերակը կամ ներկայացնի այն` որպես հայեցակարգային: Դա ցույց կտա ժամանակը: Մենք գտնվում ենք ամենասկզբնական փուլում և կտեսնենք` երբ է այդ հայեցակարգը պատրաստ լինելու»,- ասաց Բաբայանը: