կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 19:04
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրապետության նախագահն ընդունել է երկու նկատառումով. Գագիկ Հարությունյան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրապետության նախագահն ընդունել է երկու նկատառումով. Գագիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ցանկանում են տեսանելի դարձնել բոլորի համար:

 

«Հայտնի է, որ հանրապետության նախագահն ամսի 14-ին հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայցակարգին, փաստաթուղթն արդեն պաշտոնական հավանության արժանացած փաստաթուղթ է: Մենք ցանկացանք այսօր այս փաստաթուղթը հասանելի դարձնել լայն հասարակությանը, ինչպես նաև այն շահագրգիռ սուբյեկտներին, ովքեր կցանկանան լավ ուսումնասիրել և համարժեք շահագրգիռ առաջարկներ անել հանձնաժողովին»,- նշեց Գագիկ Հարությունյանը՝ հավելելով. «Հավանության արժանացնելուց բացի, նախագահը լրացուցիչ խնդիրներ առաջադրեց: Այն է՝ պետք է կազմակերպվեն քննարկումներ` հայեցակարգի դրույթների կենսագործունեության հետ կապված: Քաղաքական կուսակցությունների հետ քննարկումների արդյունքները կամփոփվեն, և այդ արդյունքների ամփոփումը հնարավորւթյուն կտա այդ լուծումները բարելավել կամ հավելյալ և լրացուցիչ մոտեցումներ մշակել»:

 

ՍԴ նախագահի դիտարկմամբ՝ հանրապետութայն նախագահի բացարձակ իրավասությունն է ընդունել կամ մերժել հայեցակարգը: «Այս պարագայում հայեցակարգն ընդունվել է երկու նկատառումով` ներկայացված հայեցակարգը դեռևս համոզիչ լուծում չի պարունակում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող հարցերն են, ինչպես նաև կառավարության կայունության հիմնախնդիրը»,- ասաց Հարությունյանը:

 

Նա նշեց նաև, որ միայն ՀՅԴ-ի կողմից են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նկատառումներ ուղարկվել: Դրանք կքննարկվեն, եւ շուտով կհստակեցվի ժամանակացույցը: