կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 17:26
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հիմնված է եվրոպական արժեհամակարգի վրա. Արծվիկ Մինասյան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հիմնված է եվրոպական արժեհամակարգի վրա. Արծվիկ Մինասյան

«Եվրանեսթ»ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, նշեց.

 

«Մեր երկիրը, ժամանակի ընթացքում որդեգրելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգը, այսօր մի նոր շրջափուլի առջև է կանգնած, որովհետև քաջ հայտնի է, որ անցումային շրջանների երկրներում միշտ խնդիրներ կան: Սակայն մարդու իրավունքների գերակայության անմիջական գործադրումը պահանջում է ոչ միայն ընթացիկ խնդիրներ, այլ նաև հիմնարար, համակարգային փոփոխություններ, որն այս դեպքում պետք է երաշխավորվի սահմանադրական փոփոխություններով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նրա դիտակմամբ՝ թեև Հայաստանը ԵՏՄ անդամ է, բայց այն բարեփոխումները, որոնք առաջադրվում են թե՛ կառավարման համակարգի, թե՛ ժողովրդավարական ինստիտուտների, թե՛, հատկապես, քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնելու համար, որդեգրում է, ըստ էության, եվրոպական քաղաքական արժեքային համակարգը: