Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը ռազմական գործողությունների ավարտից մեկ ամիս անց պաշտոնապես հայտարարեց զոհերի «իրական» թիվը՝ 2783, վիրավորվել է 1245-ը:
«Ինչպե՞ս պատահեց, որ երկու կողմերի կորուստները մոտավորապես նույնն են: Ի վերջո, հարձակվողը, սովորաբար, մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է ունենում, քան պաշտպանվողը: Իհարկե, կա տեսություն, որ կորուստների հավասարության համար անհրաժեշտ է հարձակվողների թվի եռակի առավելություն», – գրում է Комсомольская правда թերթը:
«Որտեղի՞ց է գալիս հավասարությունը: Նախ՝ Ադրբեջանի կողմից հնչեցված թվում ներառված չեն սիրիացի գրոհայինները, որոնց Թուրքիան Իդլիբից Ղարաբաղ էր տեղափոխել (դա Բաքուն և Անկարան հերքում են, բայց այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունները): Համացանցը լի է տեղեկատվությամբ այս կամ այն «իսլամի մարտիկի» հուղարկավորության մասին, որը զոհվել է «անհավատների» դեմ պայքարում: Եվ գերեվարված սիրիացիները անկեղծորեն խոստովանել են, որ Ղարաբաղում թուրքական հրամանատարությունը (նկատի չունեք ադրբեջանականը) օգտագործում է իրենց որպես «թնդանոթի միս»՝ նետելով մարտերի հայկական դիրքերի վրա (սակայն Բաքուն հայտարարում է, որ այդ տեսահոլովակները կեղծ են): Տարբեր տվյալների համաձայն՝ Էրդողանը 2-3 հազար գրոհային է հասցրել Ադրբեջան: Նրանցից քանի՞սն են տուն վերադարձել, անհայտ է: Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ Ղարաբաղում կռվելու եկած սիրիացիների մեկ երրորդը զոհվել է, այդ հարաբերակցությունը դեռևս չի ամբողջանում:
Այո, հեռահար հրետանին կիրառվել է ահռելի քանակությամբ, այո, անօդաչու թռչող սարքերը հանգիստ չեն տվել հայկական զորքերին: Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն պատասխանել ադրբեջանցիներին: Նրանք պատասխանել են. ես դա իմ աչքերով եմ տեսել:
Գուցե, ի վերջո, 2783 թիվը վերջնական չէ: Ցանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում սպանված զինվորների մարմինները թաղված էին տասնյակ զանգվածային գերեզմաններում. պատերազմում զգացմունքայնության ժամանակ չկա...
Այնուամենայնիվ, Բաքվի հայտարարած թվերում էլ ավելի անբացատրելի բան կա. բուժում է ստանում 1245 զինծառայող: Սպանվածներից պակաս թվով վիրավորներ չեն կարող լինել: Ոչ մի պատերազմում դա տեղի չի ունեցել: Համեմատության համար նշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմում սպանվածների և վիրավորների հարաբերակցությունը մեկը վեցի էր, Հայրենական մեծ պատերազմում՝ մեկը հինգի, Աֆղանստանում՝ մեկը չորսի: Նույնիսկ եթե ենթադրենք, որ վիրավոր ադրբեջանցիների կեսն արդեն դուրս է գրվել, միևնույն է, հասնում ենք մեկը մեկի հրաբերակցության, ինչը ռազմական պատմության մեջ դեռ չի եղել:
Ի դեպ, հայկական կողմը հաշվել է թշնամու 7,5 հազ սպանված. Բաքվում հավատում են, որ զոհվել է շուրջ 5 հազար հայ: Եթե վերցնենք այս տվյալների և պաշտոնական տվյալների միջինն ու և գումարենք վարձկանների հավանական կորուստները, գուցե թվերն ավելի մո՞տ կլինեն ճշմարտությանը:
Բայց ինչ էլ լինի, թեկուզ միայն Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի պաշտոնական տվյալների հիման վրա, Ղարաբաղի պատերազմում, մեկուկես ամսվա ընթացքում երկու կողմերից 6 հազար զինվոր է սպանվել և անհայտ կորել: Շատ է: Ես չէի ցանկանա, որ դա կրկնվեր»,– գրում է թերթի թղթակիցը։