կարևոր
328 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-13 18:30
Քաղաքական

Որևէ մեկը թող պահանջ չներկայացնի, թե ով մասնակցի կամ չմասնակցի ընտրությանը․ իսկ ամենամեծ անտիռեյտինգն այսօր ունի Նիկոլ Փաշինյանը․ Սաղաթելյան

Որևէ մեկը թող պահանջ չներկայացնի, թե ով մասնակցի կամ չմասնակցի ընտրությանը․ իսկ ամենամեծ անտիռեյտինգն այսօր ունի Նիկոլ Փաշինյանը․ Սաղաթելյան

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, հալածվում է  այս իշխանության կողմից  ամբողջությամբ ապօրինաբար, այն ինչ տեղի է  ունենում նրա նկատմամբ, մեզ համար անընդունելի է, դատապարտելի է»,- ասուլիսում ասաց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը հալածվում է  հայկական եկեղեցու, հայկական ինքնության կողքին կագնելու համար։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դրական են վերաբերում «Մեր ձևով» շարժմանը, հույս հայտնեց, որ նոր ձևավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղն ու դերը։

Անդրադառնալով նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի հայտարարության, որ  պետք է նախկին նախագահներն առհասարակ խաղից դուրս գան, որ հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Սաղաթելյանն ասաց. «Ինչ վերաբերում է մյուս նոր ստեղծվող ուժերին, որոնք անընդհատ պահանջեր են դնում՝ ով քաղաքականությունից  դուրս գա, ով չգա, նույնիսկ ասում են՝ որևէ մեկին չենք միանա, նախ ասեմ՝ ես չեմ ասի մի հատ շեմն անցեք, նոր մեկին միանալու-չմիանալու  հարց քննարկեք, ասում եմ, որ որևէ մեկը թող պահանջ չներկայացնի՝ ով ընտրություններին մասնակից, ով՝ ոչ։ Արման Թաթոյանի համար հրաշալի հնարավորություն է հանդես գալ իր ծրագերով, թիմով, առաջարկել մարդկանց  որպեսզի գնան, քվեարկեն։ Մենք  անկեղծ հաջողություն ենք մաղթում և հույս ունենք, որ կհաղթահարեն շեմը, ներկա կլինեն խորհրդարանում՝ նպաստելով ընդդիմադիր դաշտի աշխատանքներին, այս իշխանությունների հեռացմանը։ Մենք չենք մտնելու այդ մանր բանավեճի մեջ, մեզ չեն կարող նիկոլական խոսույթներով քաշել այդտեղ, մենք ավելի լուրջ, կարևոր նպատակ ունենք, գնում ենք այդ նպատակն իրակացանելու համար։ Նախկին, նոր, հին...  նիկոլական խոսույթ է, գցել են մեր մեջ»։